News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունում շատ աղքատ թոշակառուներ հանցագործություններ են կատարում հատուկ բանտ ընկնելու համար, որտեղ նրանց օթեւան եւ սնունդ կապահովեն։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ 60 տարեկանից մեծ բանտարկյալների թիվը հատել է ընդհանուր կալանավորների 10 տոկոսի շեմը։ Նրանց բաժին է ընկնում հանրապետությունում կատարված հանցագործությունների 9 տոկոսը։

Փորձագետների կարծիքով դա պայմանավորված է ոչ միայն տնտեսական դժվարություններով, որոնց բախվում են տարեցները։ «60 տարեկանից մեծ մարդկանց ընդհանուր քանակը 19.2 տոկոս է, ինչի կապակցությամբ աճում է նաեւ այդ տարիքի հանցագործների թիվը»,– ասել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ նրանցից շատերը կամավոր են հայտնվում բանտում, որպեսզ մի կերպ ծայրը ծայրին հասցնեն։

«Նրանցից շատերն ասում են, որ բանտում ավելի լավ է, քան ազատության մեջ»,– ասում է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ազատության մեջ հայտնվելուց հետո տարեցների մոտ 62 տոկոսը նորից հանցագործություններ է կատարու, որպեսզի հետ վերադառնա։

Նշենք, որ Հարավային Կորեայում մինչեւ վերջին ժամանակներս բացակայում էր կենսաթոշակային համակարգը։ Մարդիկ պետք է իրենք հոգային իրենց ապագան՝ գումար կուտակելով արժանավայել ծերության համար։ Պետությունից թոշակառուները ստանում են ամսական 200-300 դոլար, որը բավականացնում է հազիվ սննդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ