News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում արագացնել ծրագրի պատրաստությունը, որն անհրաժեշտ է ՌԴ սահմանած գյուղատնտեսական մթերքների մատակարարումների սահմանափակումները չեղարկելու համար։ Այս մասին ասված է «Ռոսսելխոզնադզորի» կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Գերատեսչությունից հայտնում են, որ թուրքական կողմը հոկտեմբերի 6-ի բանակցությունների արդյունքում պարտավորվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել միջոցառումների ծրագիրը, որն ապահովում է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի ֆիտոսանիտարական անվտանգությունը։ Գերատեսչությունը դեռեւս չի ստացել այդ ծրագիրը, ինչը դժվարացնում է ձեռք բերած համաձայնագրի իրականացումը։

«Հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի փոխշահավետ արտահանման եւ ներկրման ոչ միայն վերականգնման, այլ նաեւ զարգացման անհրաժեշտությունը, ռուսական կողմը Թուրքիային խնդրել է արագացնել հնարավորինս սեղմ ժամկետներում այդ ծրագրի պատրաստումն ու ներկայացումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել իր շուկա թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ