News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Marks & Spencer (M&S) խանութների ցանցի համար հագուստ արտադրող թուրքական ձեռնարկություններում Սիրիայից փախստական երեխաներ են աշխատում: Սա պարզել են BBC-ի լրագրողները:

15 տարեկան որոշ փախստականներ ֆաբրիկաներում օրական 12 ժամ են աշխատում: Լրագրողական հետաքննության համաձայն՝ նրանք քիմիկատների հետ աշխատում են առանց անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների:

«Ավելի վաղ մենք վկայություններ չունեինք, որ ֆաբրիկաներում, որոնք մեզ հագուստ են մատակարարում, սիրիացիներ են աշխատում, եւ հիմա հիասթափված ենք այս բացահայտմամբ, սա շատ լուրջ է եւ անընդունելի M&S-ի համար»,- իրավիճակը մեկնաբանել է M&S ընկերության ներկայացուցիչը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հետաքննության լիարժեք տարբերակը BBC հեռուստաալիքը կցուցադրի երկուշաբթի երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ