News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լրագրողական կայքերը ձեռ առնելու կարգավիճակ են ստեղծում, մեկը զանգում ա, ասում ա՝ բանան ենք բերել, մեկն ուրիշ բան, փոխանակ նոր եկած վարչապետին թեւ ու թիկունք լինեք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը,  անդրադառնալով վարչապետի՝ մենաշնորհը վերացնելու հայտարարությանը։

«Հանրապետության նախագան բոլոր լիազորությունները, ամբողջը տվել ա վարչապետին, որտեւ խորհրդի նիստի ժամանակ մենք զգացինք, որ վարչապետին մեծ պադերժկա ա հանրապետության նախագան, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա: Էսօր մենք ոնց որ սա սարքել ենք ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնենք, մենակ քննադատում ենք։ Ես գտնում եմ՝ դա շատ սխալ ա»,-նեղսրտել է պատգամավորը։

Հարցին՝ ինչու Հանրապետական կուսակցության անդամ վարչապետի  հանդեպ նույնքան վստահություն չկա, որքան անկուսակցական վարչապետի, պատասխանել է․ «Հովիկ Աբրահամյանը թիմի անդամ էր, եղել ա ու կա, դրա  համար հավատքով չէիք ներշնչում ընդհանրապես ազգի մեջ։ Բայց էս մարդը նոր ա եկել, եկել ա մի քանի ամիս քաղաքապետ, հիմա էլ վարչապետ ա եկել էս մարդը, ինքը թիմի անդամ չի եղել,  կուսակցական չի եղե, ընդամենը իմանում ենք որպես խլացի, գրագետ, բարի ու գործունյա, որովհետեւ գազի ժամակ աշխատել ա ու էն նեղ ժամանակ, որ ազգը վատ վիճակի մեջ էր, գազը չի կտրվել։ Հիմա մենք էլ թեւ ու թիկունք  պիտի լինենք, որ  իր գործերը ստացվի»,-ասել է Առաքել Մովսիսյանը։

Նա ասել է, թե յուրաքանչյուրն իր չափով պետք է աջակցի վարչապետին, օրինակ եթե ինքը չզանգի ու որեւէ հարցով դիմի, այլ աշխատի օրենքի տառին համապատասխան, արդեն իսկ աջակցություն կլինի Կարեն Կարապետյանին։ 

«Մենք մտածում ենք նոր վարչապետ ա եկել ու պիտի աջակցենք, ես որ չզանգեմ ասեմ՝ արա, Շմայսն ա, էս հարցը լուծի, ոչ, ես ինչ հնարավարություն ունեմ, օրենքի տառին համապատասխան ապրում եմ, դա արդեն աջակցություն ա»,-նշել էՀՀԿ անդամը։

Տպել
Ամենաշատ