News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանյան բանկերն արդեն պատրաստ են սպասարկել միջազգային ֆյուչերսային ու ֆորվարդային պայմանագրերը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով՝ միջազգային սակարկությունները արժեթղթերով սպասարկելը մեծ իրավական ծախսեր է պահանջում։ Հիմա, երբ բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ 70 տոկոսին, կարելի է գնալ դրան։ Ավելի վաղ Հայաստանում արժեթղթերի եւ պարտատոմսերի բավականաչափ ծավալ չկար, որոնք բազային ակտիվ կծառայեին ֆյուչերսների գործարքների համար։ Հիմա դրանք արդեն կան շուկայում։ Բացի այդ, Հայաստանում որոշ միջազգային բանկեր արդեն դուրս են եկել կապիտալի միջազգային շուկա, իսկ նշանակում է, որ համաշխարհային ֆինանսական կազմակերպությունները սկսել են երկրի ֆինանսական ռիսկերի մշտադիտարկում իրականացնել։ «Հետեւաբար, արժեթղթերի հայկական շուկան ավելի ճանաչված է դարձել աշխարհում, իսկ դրա երկրորդային գործիքների պահանջարկը պետք է պաշտպանել»,– ասել է Երիցյանը։

Օրինագծերի փոփոխությունների նպատակը Հայաստանում ստանդարտ ICDM կիրառումն է, որը թույլ կտա միջազգայնորեն ընդունելի պայմանագրեր կնքել երկրորդային ֆինանսական գործիքներով (ռեպո, ֆյուչերսներ, սվոփեր եւ այլն) Բարեփոխումներն իրականացվում են ՎԶԵԲ–ի հետ համագործակցությամբ Սվոփերի ու ածանցյալների միջազգային ասոցիացիայի (ISDA) մոդելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ