News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադացի արքեպիսկոպոս, ասորական թեմի ղեկավար Հաննա Զորան Թբիլիսիի հյուրանոցներից մեկում վախճանվել է Վրաստան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ: Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հյուրանոցի աշխատակիցներին:

Արքեպիսկոպոսը Թբիլիսի էր ժամանել Խալդիական կաթոլիկ եկեղեցու սրբազան սինոդի անդամների հետ՝ Հռոմի պապին հանդիպելու համար: Հովվապետը Վրաստան էր այցելել սեպտեմբերի 30-ին եւ երկրից հեռացել էր հոկտեմբերի 2-ին:

«Հոգեւորականը մասնակցել է Հռոմի պապի այցի շրջանակում կազմակերպված հանդիպումներին: Պատվիրակության անդամները իջեւանել էին Holiday inn հյուրանոցում, սակայն հոկտեմբերի 2-ին արքեպիսկոպոսին մահացած են գտել»,- հայտնել է Primetime-ը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հոգեւորականն առողջական խնդիրներ է ունեցել, եւ նրան խորհուրդ էին տվել Վրաստան չմեկնել, որպեսզի նրա վիճակը չվատանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ