News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանի հագուկապին մի խաբվեք, ինքը զգոն  եւ դուխով ա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մոովսիսյանը (մականունը՝ Շմայս):

«Վարչապետի համեստությանը մի խաբնվեք, ոչ էլ հագուկապին։ Ինքը շատ զգոն եւ դուխով ու շնորհքով ա, հստակ պատասխաններով նաեւ։ Որպես տղամարդ ամեն ինչով էլ ինքը կարա իրա փոխարեն պատասխանները տա»,-ասել է պատգամավորը։

Լրագրողների հիշեցմանը, որ արդեն մեկ անգամ քաղաքապետի պաշտոնից «խռովել, հեռացել է», Առաքել Մովսիսյանն արձագանքել է. «Ես մի անգամ ասել եմ՝ մենք չենք խռովում, մենք ջղայնանում ենք»։

Պատգամավորը խոսել է նաեւ ապրիլյան պատերազմի հտեւանքների մասին՝ նշելով, որ այդ պատերազմը դրական արդյունք էլ ունեցավ․ «Էնքան եմ ուրախացել էն առումով, որ ապրիլյան պատերազմից հետո  ցանկացած զինվոր իրան առյուծ ա զգում, անհամբեր սպասում են՝ երբ  պիտի կռիվ լինի, որ թուրք սպանեն, մեր զինվորներն ըտենց կատաղած զգոն են»,-նշել է Շմայսը։

Տպել
Ամենաշատ