News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Լրագրողների դպրոցում» սպանված Սեւանի 22-ամյա բնակիչ Լեւոն Սահակյանը ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից մեծ քույր: NEWS.am-ի հետ զրույցում սպանված երիտասարդի հարեւանուհիներից տիկին Մարիետան պատմեց, որ Լեւոնը օրինակելի եւ կրթված ընտանիքից էր՝ հայրը Հրազդանի բժշկական կենտրոնում բժիշկ է աշխատում , իսկ մայրը՝ Սեւանի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի:

«Շատ լավ ընտանիքից է՝ օրինակելի, կրթված: Հայրն ու մայրը շատ հույսեր էին կապում Լեւոնի հետ, ինքն էլ արդարացնում էր: Այնքան նպատակներ ունեին իրենց միակ տղայի հետ կապված, բայց այդպես էլ չկարողացան իրականացնել, ամեն ինչ կիսատ մնաց: Հայրը ասում էր՝ հազարավոր վիրահատություններ եմ արել, բոլորի կյանքը փրկել եմ, բայց իմ տղայինը չկարողացա...»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունն սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որը նրա աշխատավարձը չէր վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Վահան Ղազարյանը կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ