News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

5 երկրների 23 գիտնականներ, համակարգչային վերլուծության միջոցով ուսումնասիրելով Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործական գործունեությունը, եկել են այն եզրակացության, որ իր 44 պիեսներից 17-ը Շեքսպիրը գրել է այլ դրամատուրգների հետ համահեղինակությամբ։ Այս մասին գրում է The Guardian–ը։

Նրանք նաեւ պարզել են, որ երբեմն Շեքսպիրն աշխատում էր ստեղծագործությունների վրա հայտնի դրամատուրգ եւ պոետ Քրիստոֆեր Մարլոյի հետ, որին որոշ հետազոտողներ համարում են նրա գլխավոր մրցակիցը։ Մասնավորապես Ֆլորիդայի համալսարանի մասնագետ Հերի Թեյլորը կարծում էր, որ Շեքսպիրն ու Մարլոն միասն են գրել «Հենրիխ 6–րդ» պիսեը։ Որոշ գիտնականներ ավելի վաղ տեսություն էին առաջ քաշել, որ Մարլոն հենց Շեքսպիրն է։ Սակայն այդ տարբերակը գիտական հասարակությունը աբսուրդ է համարում։

Առաջին անգամ հետազոտողներն 1986-ին էին հայտնել, որ իր ստեղծագործությունները Շեքսպիրը միայնակ չի գրել։ Գիտնականները պնդում էին, որ Շեքսպիրի 39 պիեսներից 8-ը նա գրել է այլ հեղինակների հետ։ Այդ ժամանակ այս վարկածը վրդովմունք էր առաջ բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ