News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմի ժամանակ ամերիկացիները մի քանի արկտիկական ռազմակայան են կառուցել։ Հալչող սառույցները հիմա բացահայտում են վտանգավոր ժառանգությունը, որն իրենցից հետո թողել են ամերիկացիները, գրում է Tagesspiegel–ը։

«Արկտիկայում «Սառցե որդ» կոչվող ամերիկյան նախագիծը ուղղված էր ռուսների դեմ՝ 1960-ականներին ԱՄՆ զինվորականները հոլանդական սառույցներում թունելների խոշոր համակարգ էին կառուցել, որպեսզի այնտեղ թաքցնեն Camp Century ռազմակայանը։ Ըստ նախագծի՝ միջուկային մարտագլխիկներով 600 հրթիռները, որոնք թաքնված էին ձյան ու սառւոյցի 8 մետրանոց շերտի տակ, պետք է զսպեին Խորհրդային միությունը։ Գերտերությունները Արկտիկայից բացի այլեւս ոչ մի տեղ այդքան չեն մոտեցել իրար»,- ասված է հոդվածում։

Սակայն շուտով գիտնականները պարզել են, որ սառցե զանգվածները ավելի արագ են շարժվում, քան ենթադրվում էր, ու թունելը կարող է փլվել։ Եվ հետո տեխնիկական առաջընթացն էլ տեղում կանգնած չէր՝ հրթիռները հիմա ունակ են ավելի հեռու տարածություններ թռնել։ Camp Century-ի անհրաժեշտությունը վերացել է, ու ամերիկացիները 1967-ին լքել են իրենց ակտիկյան ռազմակայանը՝ հույս ունենալով, որ հավերժ սառույցները կփակեն իրենց թողած ժառանգությունը։ «Ինչպես իր հետազոտության մեջ գրում է կանադացի գիտնական Ուիլյամ Կոլգանը, 2090-ից հետո Արկտիկայի հալչող սառույցները այլեւս չեն ծածկվի թարմ ձյան շերտով։ Գլոբալ տաքացման արդյունքում Արկտիկայում ջերմաստիճանն ավելի արագ է աճում, քան մոլորակի մյուս վայրերում»,- հայտնում է հրապարակման հեղինակ Ենս Թարթլերը։

Կոլգանի խոսքով, մեկնելով ռազմակայանից, որի տարածքը հավասար է 80 ֆուտբոլի դաշտերի, ամերիկացիները պարզապես իրենց հետեւից փակել են դռները, իրենց հետ տանելով թերեւս միայն մինի- ԱԷԿ-երը։ Նրանցից հետո մնացել է ռեակտորը սառեցնող հեղուկը՝ ցածր ռադիոակտիվությամբ, մոտ 200 հազար լիտր դիզելային վառելիք՝ մասամբ փլված տանկերներում ու մեծ քանակության PCB թունավոր նյութեր։ «Այդ բազմաքլորացված բիֆենիլները կարող են ուռուցքաբանական հիվանդություններ առաջացնել, ունակ են կուտակվել ձկան մեջ»,- հավելում է հեղինակը։

Քոլգանի խոսքով թունավոր թափոնները, որոնք մնացել են ամերիկյան զինվորականների հեռանալուց հետո, կարող են հայտնվել տեղի էկոհամակարգում ու հայտնվել այլ երկրներում՝ Համաշխարհային օվկիանոսի ջրերով։

Խնդիիրն այն է, որ Camp Century –ը միակ լքված ռազմակայանը չէ Արկտիկայում։ Միայն Գրենլանդիայում դրանց թիվը հասնում է 20-ի, նման ռազմակայաններ կան նաեւ ՌԴ տարածքում։

Նորվեգացի միջուկային փորրձագետ Նիլս Բյոմերի խոսքով, Արկտիկայում լքված ռուսական ռազմակայաններում ամեն ամառ ձեռնարկվում են վտանգավոր ժառանգությունը ուտիլիզացնելու փորձեր, որոնք Մոսկվայի կողմից են ֆինանսավորվում։ «Սակայն դա լքված թափոնների ամբողջ խնդրի միայն փոքր մասն է»,- արձանագրում է փորձագետը։ Շատ ռազմակայաններում իսկական միջուկային ռեակտորներ չեն եղել, բայց այնտեղ եղել են ջերմության գեներատորներ, որոնք օգտագործել են ռադիոակտիվ նյութեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ