News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է միանալ Նավթարտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու  ծրագրին, որպեսզի օգնի կայունացնել գները միջազգային շուկաներում։ Այս մասին ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան։

Նրա խոսքով բարելի դիմաց 55-60 դոլարի սահմանում նավթի գինն արդարացված է ու հարմար է շուկայում կայունության հաստատման համար։ Մեկնաբանելով ՕՊԵԿ վերջին գագաթնաժողովը, որը կայացել է Ալժիրում, նա հույս է հայտնել, որ նիստի ժամանակ ընդունված որոշումները կիրագործվեն նոյեմբերին ու պատշաճ հավասարակշռություն կստեղծվի՝ հաշվի առնելով նավթարտադրողների ու սպառողների շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ