News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Մոսկվայում սպանված, «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանը եւ Էդուարդ Նշանյանը Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել ընդամենը տասն օրով։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, պատմել է Նշանյանի հարազատներից  մեկը, որը վստահեցնում էր, որ դեպքի  մանրամասների մասին տեղեկանում են լրատվամիջոցներից։  

Տեղեկացանք, որ Էդուարդ Նշանյանը արտագնա աշխատանքի մտադրություն երբեք չի ունեցել։ Մեկնելուց առաջ տան անդամներին հայտնել է, որ  գործ ունի, տասն օրից վերադառնալու են։  Առաջին  հինգ օրերի ընթացքում  քույրն ու ընտանիքի անդամները հեռախոսով կապ հաստատել են նրա հետ, որեւէ խնդիր չի եղել։ Սակայն 5-6 օր անց Էդուարդը անարձագանք է թողել հարազատների զանգերը, ինչից հետո քույրն անհանգստացել է եւ որդու հետ մեկնել  Նոր Մոսկվա եւ երբ եղբոր նշած հասցեում գտնվող տան դուռը փակ է եղել, քույրը ահազանգել է ոստիկանություն։ Իրավապահների այցից հետո բացվել է բնակարանի դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրանց՝ սպանված վիճակում։

Էդուարդ Նշանյանի հարազատները այլ մանրամասներ չգիտեին, միայն շեշտում էին, որ նա երբեք Ռուսաստանում աշխատելու նպատակ չի ունեցել եւ այս անգամ էլ երկարատեւ  ծրագիր չի ունեցել։ Նշենք, որ նա ունի երկու մանկահասակ երեխա՝ մեկ դուստր, մեկ որդի։

Էդուարդ Նշանյանն էլ  Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներից է եղել։ 

«Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանին պատկանող բնակարանի դուռը բացեց  բարեկամուհին,  ասաց՝ կինը, երեխաների հետ տանը չէ։ Բարեկամուհին նշեց, որ  Իսրայելյանը  երկու շաբաթ էլ չկա, որ մեկնել էր Ռուսաստան։ Նա էլ ունի երկու որդի, որոնք դպրոցական են։

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

Նշենք, որ սպանվածները ծնունդով երեւանցիներ են, Ռուսաստանում նրանք մշտական աշխատանք չունեին եւ վարձով բնակվում էին հայի տանը:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ