News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը մտադիր է պահանջել Աբխազիայի նախագահի հրաժարականը, հայտնել է «ԱՓՐԱ» հիմնադրամի նախագահ Ալսա Բժանիան, փոխանցում է «Սպուտնիկ Աբխազիան»։

«Առաջիկա երկու- երեք շաբաթներին մենք հանդիպումներ կունենանք շրջանների բնակչության հետ։ Մենք ծրագրում ենք Սուխումում մեծ միջոցառում կազմակերպել, որին հրավիրված են լինելու ոչ միայն Ընդդիմադիր ուժերի դաշինքի կազմում ընդգրկված կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ ու շարժումներ, այլև բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ստեղծված իրադրության նկատմամբ, ովքեր համամիտ չեն այն ամենին, ինչն այսօր կատարվում է։ Մենք մտադիր ենք դիմել նախագահին (Ռաուլ Խաջիմբային- խմբ) կոչով, որ նա ևս մեկ անգամ կշռադատելով բոլոր «կողմ» ու «դեմ» փաստարկները, իր լիազորությունները ժամանակից շուտ վայր դնելու մասին որոշում կայացնի։ Դա է մեր նպատակը, ու մենք դա ենք պահանջելու առաջիկա շաբաթներին։ Բայց դարձյալ այն պայմանով, որ այս տեսակետը կպաշտպանի մեր բնակչության մեծամասնությունը»,- ասել է Բժանիան։ Նա հանրապետությունում հասարակական- քաղաքական մթնոլորտը բնութագրել է որպես վտանգավոր ու կրիտիկական։ Բժանիան վստահ է, որ գործող ղեկավարությունը երկիրը հասցրել է անդունդի շեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ