News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016-ի դեկտեմբերին Հայաստանը մտադիր է մասնակցել ICAO–ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) բանակցային համաժողովին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը։ Հայաստանը մտադիր է վերանայել 9 երկրների հետ իր ավիացիոն պայմանագրերը։

«2014-ին մենք արդեն եղել ենք ICAN–ում ու համաձայնագրեր ենք կնքել տասնյակ երկրների հետ»,- հայտնել է Ավետիսյանը։ Ծրագրվում են թե նոր համաձայնագրեր, թե արդեն կնքված համաձայնագրերի վերանայման գործընթաց։ «Հին համաձայնագրերը, որոնք 90-ականներին են կնքվել, պետք է համապատասխանեցնել ներկա իրողություններին»,- պարզաբանեց նա։

Հիմա խորհրդարանում քննարկվում է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ավիացիոն հաղորդակցության մասին նոր համաձայնագիրը։ Պայմանագիրը վերաբերում է առաջին չորս ազատություններին (տարանցիկ թռիչքներ ու երկու երկրների միջեւ ուղիղ չվերթներ)։ Ինչ վերաբերում է 5-րդ ազատությանը (գործընկեր երկրից երրորդ երկիր կոմերցիոն թռիչքներին) ապա դրա շուրջ, ցանկության դեպքում, կողմերը առանձին բանակցություններ կանցկացնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ