News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնյովը հայտնել է, որ ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող «Ջունգլի»  փախստականների ճամբարից 2318 միգրանտ է տարհանվել, հայտնում է BBC–ն։

Նրա խոսքով, միգրանտներին ճամբարից տարհանել են 45 ավտոբուսներով ու տեղավորել Ֆրանսիայի 11 ռեգիոններում գտնվող փախստականների ընդունման 80 կենտրոններում։ Այսպիսով, իշխանությունները իրագործել են վրանային քաղաքի քանդման գործողության առաջին օրվա համար նախանշված նպատակը ՝ մեկ օրում տարհանելով երկու հազար մարդու։

Ենթադրվում է, որ գործողությունը կշարունակվի մինչեւ չորեքշաբթի, սակայն արդեն երեքշաբթի իշխանությունները մտադիր են սկսել քանդել վրանները։ Ճամբարում մոտ 7 հազար մարդ է բնակվում, որոնցից շատերը սպասում են Բրիտանիա տեղափոխվելու հնարավորությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ