News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դեմ է հանդես եկել իր երկրի տարածքում ցանկացած օտարերկրյա ներկայության: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Նա նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել իր երկիրը որպես «վզկապով շուն» չդիտել եւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մոռանալ երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում Ընդլայնված համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի մասին, եթե ինքը շարունակի նախագահել:

«Ես սպասում եմ այն ժամանակներին, երբ այլեւս որեւէ օտարերկրյա զինվորականի չեմ տեսնի իմ երկրում՝ բացի ֆիլիպինցի զինվորներից»,- Ճապոնիա այցից առաջ հայտարարել է Դուտերտեն:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ իր երկրի համար ԱՄՆ-ին հրաժեշտ տալու ժամանակն է: Սակայն ավելի ուշ նա մեղմ տոնայնության էր անցել՝ հստակեցնելով, որ իրենք չեն կարող խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, իսկ Ֆիլիպինները «կարիք չունի իր քաղաքականությունը կապել ԱՄՆ-ի քաղաքականության հետ»:

Այս հայտարարությունների համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ֆիլիպինների ԱԳ նախարար Պերֆեկտո Յասայի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ