News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի միջատաբանության ինստիտուտի հնէաբանները էոցենի դարաշրջանի շերտերում արտասովոր «մատրյոշկա» են հայտնաբերել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Palaeobiodiversity and Palaeoenvironments ամսագիրը:

48 մլն տարվա շերտերի պեղումների ընթացքում Քրիսթեր Սմիթը եւ Ավգուստին Սքանֆերլը հայտնաբերել են նախապատմական օձի՝ Palaeopython fischeri, մնացորդներ, որը ներկայումս անհետացած Geiseltaliellus maarius տեսակի մողես էր կուլ տվել, որի ստամոքսում էլ եղել է կուլ տված միջատ:

Գտածոն հայտնաբերվել է Մեսել քարահանքում, որտեղ հայտնաբերվել էին էոցենի արժեքավոր քարացած մնացորդներ՝ կապիկների, սողունների, թռչունների եւ այլ կենդանիների:

Գտածոն թույլ կտա եզրակացություններ կատարել էոցենի դարաշրջանում այդ վայրերում բնակվող կենդանիների սննդային շղթաների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ