News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը ղեկավարող Ջոն Պոդեստայի էլեկտրոնային փոստից նամակների ավելի քան 3 հազար հավելված է հրապարակել: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ այդ նամակները միայն տեքստային չեն: Բացի doc եւ pdf ֆայլերից՝ կան նաեւ mp3 եւ wav ֆայլեր, ինչը նշանակում է ձայնի առկայություն: Բացի այդ, Պոդեստայի փոստից mov եւ mp4 տեսանյութեր են հրապարակվել:

WikiLeaks-ն արդեն Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրությունից 17 բաժին է հրապարակել, առաջինը՝ հոկտեմբերի 8-ին: Առայժմ հայտնի չէ, թե Պոդեստայից դեռեւս քանի նամակ է հրապարակվելու:

Միաժամանակ, Քլինթոնի ներկայացուցիչներն առայժմ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են հրապարակված նամակների բովանդակության հավաստիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ