News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի «Կոլիզեո» թատրոնում հոկտեմբերի 21-ին մեկնարկել է «Երեկոն Ջոն Մալկովիչի հետ» ներկայացումը, որին մասնակցում էին  աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ջոն Մալկովիչը ինչպես նաեւ Բուենոս Այրեսի սիմֆոնիկ նվագախումբը՝  մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Միջոցառմանը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջոն Թավեների եւ Ալֆրեդ Շնիտկեի երաժշտության ներքո ընթերցվեցին արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի  ստեղծագործությունները:

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի Արգենտինա այցելության կապակցությամբ ընդունելություն կազմակերպվեց Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից, որին մասնակցեցին նաեւ Ջոն Մալկովիչը, նվագախմբի մենակատարներ Անաստասիա Տերենկովան եւ Նինա Կոտովան:

Մի շարք ընդունելություններ կազմակերպվեցին նաեւ արգենտինահայ համայնքային կազմակերպությունների կողմից, մասնավորապես, խմբավարը հյուրընկալվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ արդեն հոկտեմբերի 22-ին մասնակցեց Բուենոս Այրեսի քաղաքապետարանի եւ արգենտինահայ համայնքային կազմակերպությունների կողմից անցկացվող «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստան» խորագիրը կրող միջոցառմանը:

Այնուհետեւ «Country Club Armenia» հայկական ավանում  մաեստրոն հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, Բուենոս Այրեսի EMBA երաժշտական դպրոցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վազգեն Բեզազյանի, ինչպես նաեւ Արգենտինայի երաժշտական հաստատություններում ուսանող եւ երաժշտական գործունեություն ծավալող հայ երիտասարդների հետ:

Նշենք, որ «Երեկոն Ջոն Մալկովիչի հետ» համերգ-ներկայացումը հոկտեմբերի 26-ին կբեմադրվի նաեւ Արգենտինայի Մենդոսա քաղաքի «Independencia» թատրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ