News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:  NEWS.am-ին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հիվանդանոցից հայտնեցին, որ  դուրս գրվողը նյարդավիրաբուժության բաժանմունքում գտնվող հիվանդներից Շահանե Ս.-ն է:

Հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ վթարից տուժած Վարսերի բնակիչ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանը, որը այսօր եւս դուրս կգրվի: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ