News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախընտրական շրջան է եւ կոսմետիկ շտկումներ են արվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նա կանխատեսեց, որ կլինի կարճաժամկետ ցավազրկումների շրջան, որը կապահովի հասարակական դժգոհության նվազումը. «Բայց ես  չեմ տեսնում բարեփոխումներ: Որքա՞ն ժամանակ կաշխատեն սոցիալական այս բարձիկները, որովհետեւ Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ, միայն հումքահան երկիր է: Հիմնարար խնդիր չեն լուծելու, աշխատելու է մինչեւ ընտրական շրջան, որից հետո հերթական դեպրեսիայի ալիքն է լինելու, վերարտադրվելուց հետո այլեւս նույն այդ կոսմետիկ շտկումների կարիքը չի ունենալու»,-ընդգծեց Սեդրակյանը:

Նա կառավարության ներկայացրած ծրագիրը «բացահայտումային» է համարում, քանի որ այնտեղ բարձրաձայնվում են բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում համոզում էին, թե չկա. «Ասում էին չկա մենաշնորհ, չկա տնտեսական հետընթաց, խոշորամասշտաբ գողություն»:

«Ասում էինք մենաշնորհ կա, ասում էին՝ ի՞նչ եք ասում, ասում էինք տնտեսական հետընթաց կա, ասում էին չէ՝ նույնիսկ Պուտինի մակարդակով, ասում էինք, որ ԵՏՄ-ից վնասներ կան, ասում էին՝ ոչ, ասում էինք խոշորամաշստաբ գողություն կա, ասում էին՝ չէ»,- նշեց «Ազատ դեմոկրատների փոխնախագահը: 

Նա կարծիք հայտնեց, որ նոր ներդրումային ֆոնդի ստեղծումը ոչինչ չի տալու, եթե չկան ներդրումների համար բարենպաստ պայմաններ. ««Պարզվեց, որ խնդրի լուծումը եւս մեկ կառույցի ստեղծումն է՝ ներդրումային ֆոնդ կամ հիմնադրամ անունը կրող, որն այնպես չէ, որ նախկինում չկար, ուղղակի այլ անվանմամբ, մինչդեռ ներդրումներ բերելու համար պետք չէ նոր հիմնադրամ ստեղծել, պետք է ներդրումային միջավայրը բարելավել, հակառակ դեպքում՝ նույն հիվանդ միջավայրի ու մաքսահարկային համակարգի  դեպքում, փոշիանալու են գումարները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ