News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե քննարկվում է Ղարաբաղին հարակաից տարածքների վերադարձի հացը, ապա պետք է միաժամանակ ընթանա նրա կարգավիճակի անկեղծ քննարկում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ հաճախ է խոսվում ղարաբաղյան հակամարտության համընդգրկուն կարգավորման մասին: «Մենք պետք է հասկանանք, որ պետք է բոլոր տարրերը քննարկել: Մենք չենք կարող մեկ հարց ընտրել եւ այն ենթատեքստից դուրս քննարկել: Եթե առկա է Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի վերաբերյալ քննարկում, ապա միաժամանակ անկեղծ քննարկում պետք է լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Մենք պետք է նաեւ խոսենք փախստականների, ներքին տեղահանվածների մասին: Մենք պետք է խոսենք խաղաղապահ ուժերի մանդատի մասին»,- ընդգծել է Ուորլիքը՝ շարունակելով, որ այդ ամենը հակամարտության համընդգրկուն կարգավորման տարրեր են:

«Ոչ մի կողմ չի կարող ընտրել միայն այն տարրը, որն իրեն ավելի ձեռնտու է, քանի որ դա փաթեթ է»,- եզրափակել է ամերիկացի միջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ