News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին սպանված 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մեջ կասկածվում է նրա տղայի աներորդին: Շիրակ գյուղի բնակիչներից NEWS.am-ին տեղեկացրին, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, տղամարդու դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա. սպանված Լյովա Հաջյանը սիրահետել է իր որդու զոքանչին, որի մասին իմանալուց հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տղամարդը ստացել է մահացու վնասվածքը:

Կասկածյալը ձերբակալվել է:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը նշել էր, որ Լյովա Հաջյանին սեփական տան դիմաց արնաշաղախ վիճակում հայտնաբերել է նրա եղբոր որդին:

Հիշեցնենք, որ Շիրակ գյուղի բնակիչ 55-ամյա Լյովա Հաջյանին դանակահարված վիճակում հայտնաբերել են իր տան դիմաց եւ տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն:

NEWS.am-ին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել 17:35-ի սահմանում, նրա մոտ ֆիքսվել է կենսաբանական մահ: Հիվանդանոց տեղափոխված տղամարդու մոտ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում եւ ճակատային եւ քթի շրջանի՝ սալջարդեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ