News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերությունը կհամագործակցեն երկրաբանության եւ ընդերքօգտագործման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության հանքահումքային բնագավառի զարգացման եւ ամրապնդման համար օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, գնահատման եւ հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը մի շարք  առաջնահերթ ուղղություններով։

Խոսքը, մասնավորապես, պինդ օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի եւ ստորգետնյա ջրերի նպատակային որոնողական աշխատանքների, հաշվառված բոլոր տեսակի օգտակար հանածոների պահուստային հանքավայրերի երկրաբանատնտեսական վերագնահատման, առավել հեռանկարային հանքավայրերի եւ հանքերեւակումների պաշարների լրահետախուզման եւ վերահաշվարկման, դրանց յուրացման տեխնիկատնտեսական հիմնավորման, լեռնահանքային եւ վերամշակող ձեռնարկությունների թափոնների արդյունաբերական գնահատման, օգտահանման եւ վերամշակման տեխնոլոգիաների մասին է։

Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկն էլ վերաբերելու է նավթի եւ գազի երկրաֆիզիկական հետազոտությունների եւ հորատման աշխատանքների իրականացմանը։

Նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կընտրի երկրաբանության եւ ընդերքօգտագործման ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները, կսահմանի երկրաբանական կամ ընդերքօգտագործման օբյեկտները, որտեղ անհրաժեշտ է համագործակցել երկրաբանական ուսումնասիրության, տեխնիկատնտեսական վերլուծության, երկրաբանահետախուզական եւ այլ աշխատանքների շրջանակներում՝ խնդիրների ձեւակերպման եւ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ