News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհաշինության ոլորտը հետաքրքրում է չինական ընկերություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը։

ՀՀ տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով դեսպանին, նշեց, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության ամուր հիմքեր կան։ Չինական բազմաթիվ  ընկերություններ են աշխատում Հայաստանում, դրանց թվում է «Սինոհիդրո Քորփորեյշնը», որն իրականացնում է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3 հատվածի շինարարությունը։

Նախարարը կարեւորեց, որպեսզի առաջիկայում չինական ճանապարհաշինական ընկերություններն ավելի ակտիվ ներգրավվեն Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական  ծրագրերում։

Դեսպան Թիան Էրլունը նախ շնորհակալություն հայտնեց նախարարին  ընդունելության համար, ապա ընդգծեց, որ ճանապարհաշինության ոլորտը հետաքրքրում է չինական ընկերություններին, բացի այդ նրանք հարուստ փորձ ունեն նաեւ թունելաշինության  ոլորտում, ուստի «Հյուսիս – հարավի» հատկապես հարավային մասի շինարարությունը կարող է հետաքրքրել իրենց։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՏՏ ոլորտին։  Նշվեց, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտն էլ ավելի զարգացնելու եւ լավ արդյունքներ ապահովելու համար։

Համաձայնություն ձեռք բերվեց առավել ակտիվացնել համագործակցությունը նաեւ այս ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ