News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքականության մեջ ընտրությունների միջոցով են ձեւավորվում իշխանությունն ու ընդդիմությունը, անկախ ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու «Վայկական վերածնունդի» ցանկությունից, ներկա ու նախկին պաշտոնյաների ամբիցիաներից ժողովուրդն իր ընտրությամբ կորոշի ով կմնա իշխանություն, ով կգնա իշխանությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանն այն մասին, որ ՀԱԿ-ը պատրաստվում է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ եւ 2017-ին իշխանափոխություն իրականացնել, Շարմազանովն ասաց. «Հայտարարություններ անող ուժերին կխնդրեի, որ նախեւառաջ իրենք իրենց մեջ տեսնեն խնդիրը։ ՏԻՄ ընտրություններին մենք տեսանք, որ ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց նաեւ ձայն չտվեց ձեր նշած ուժերին (ՀԱԿ-ին-խմբ)։ Թող իրենց մեջ խնդիրները տեսնեն, նոր գան հայտարարություններ անեն: Միգուցե նրանք հոգեւարքի, ֆիասկոյի մեջ են: Մենք տեսանք, որ ԲՀԿ-ին, ԳԱԼԱ-ին, «Հայկական վերածնունդին» ձայն տվեցին Գյումրիում, Վանաձորում «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» հավաքեցին ձայներ, բայց ձեր նշած քաղաքական ուժը ոչ Վանաձորում ձայն հավաքեց, ոչ՝ Գյումրիում: Մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին եւ երկու տեղում էլ անհաջողության է մատնվում, բնականաբար խնդիրներ ունի»:

Շարմազանովի խոսքով՝ միանում են այն քաղաքական ուժին, որն ամենաազդեցիկն է, իսկ Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը ցույց տվեց, որ այն ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չէ։ «Ոչ Համախմբումը, ոչ ՀԱԿ-ը, այս պահին ընդդիմության ամենաազդեցիկը ուժը չեն: Վաղը կլինեն, թե չեն լինի, չգիտեմ, չեմ կարող գուշակություն անել, Վանգան չեմ»:

Շարմազանովը մշուշոտ է համարում, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կարող են միավորվել: «Այսօր ընդդիմադիր ուժերից գոնե մեկը հայտարարել է, որ չի պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ: Ընդդիմադիր ուժերը չպետք է միավորվեն` ում պրիչոսկեն, ում դուրն եկավ, ով ա լավը…. պետք է գաղափարի շուրջը միավորվեն: Ո՞րն է այդ գաղափարը»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ իշխանափոխությունը չի կարող ոչ գաղափար լինել, ոչ էլ նպատակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Ամենաշատ