News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հնդկական օվկիանոսում նկարահանել են, թե ինչպես է ափից ոչ հեռու շնաձուկը պատառոտում եւ ուտում անհասկանալի պատճառներով այնտեղ հայտնված կովին, հայտնում է Life–ը։

Տեղաբնակների մի խումբ ֆրանսիական Մայոտտա կղզու մոտերքով լողալիս նկարահանել էր Galeocerdo cuvier կոչվող շնաձկանը, որն ուտում էր կովի մարմինը։ Անհասկանալի է, թե ինչպես է« կենդանին հայտնվել օվկիանոսում։

Պարզ չէ նաեւ, թե կովը ինքնուրույն է մտել ջուրը, թե գիշատիչը գտել էր կենդանու դիակը եւ սկսել ուտել այն։ Նկարահանողների խոսքով՝ շնաձուկը 1.5 մ երկարություն է ունեցել։ Դրա հասուն առանձնյակները կարող են հասնել 5.5 մետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ