News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ Մեծ վարպետի այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան կհանդիսանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ