News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վատիկանի իշխանությունները կաթոլիկներին տեղեկացրել են, որ այսուհետ դիակիզված հանգուցյալների աճյունը չի թույլատրվում ցրիվ տալ,բաժանել կամ տանը պահել, այն պետք է պահվի միայն Կաթոլիկ եկեղեցու հաստատած վայրերում, հայտնում է BBC–ն։

Փաստաթղթում, որն ըստ դոկտինի, ընդունել է վատիկանյան ժողովը, նշված է, որ թաղումը հանգուցյալներին երկնային աշխարհ ճանապարհելու ամենաաստվածահաճո ձևն է, քանի որ ավելի լավ է արտացոլում հարության գաղափարը, սակայն դիահրկիզումը նույնպես թույլատրելի է։

Հոգևորականները նոր նորման բացատրել են «հավատքին հակասող գաղափարների» մեծ տարածումով, որոնք հայտնվել են 1960-ականներին, երբ եկեղեցին պաշտոնապես թույլատրել է դիահրկիզումը։ Եվ այսպես, եկեղեցին պայքարում է այն գաղափարի դեմ, ըստ որ աճյունը ցրիվ տալը նշանակում է միանալ բնությանը կամ ազատվել մարմնից, քանի որ այն ավելի շատ մինչքրիստոնեական գաղափարախոսություններին է բնորոշ։

Բացի դրանից, հավատացյալներին արգելում են ուրիշների հետ կիսել աճյունը, այն մեդալյոնների կամ այլ աքսեսուարների ներսում պահել։ Եթե կաթոլիկները դիահրկիզումն ընտրում են վարդապետությանը հակասող պատճառներով, նրանց չի թույլատրվի կաթոլիկ ծիսակարգով հուղարկավորություն անել, ասվում է փաստաթղթում։

Նոր նորմը հաստատվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ