Արմավիր-Երեւան ճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթի են ենթարկվել մայր եւ որդի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածները Գեղակերտ գյուղի բնակիչներ 17-ամյա Ռուբեն Վ.-ն եւ 35-ամյա Մելանյա Մ.-ն են:
Նրանց վիճակը բավարար է: