News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին սպանված 55-ամյա Լեւոն Հաջյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 

Տղամարդու դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են «աջ վերակնակապճային հատվածի սալջարդ, պատռված վերքի, արյունահոսության հետքերով քթի այտուցված սալջարդի, կրծքավանդակի առաջային մակերեսի հարկրծոսկրի հատվածի ծակած-կտրած վերքի» ձեւերով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով հագուստներ։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին Լեւոն Հաջյանի բնակարանում անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն՝ նրա եւ 30-ամյա տղամարդու միջեւ, որի ժամանակ էլ վերջինը դանակով հարվածել է տանտիրոջը։ Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ