News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ղեկավարում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության փոփոխությունից  դեռեւս Կարեն Կարապետյանի ուշադրության տիրույթում չի հայտնվել: Անգամ չի քննարկվում այդ խորհրդի աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որն ակտիվորեն մասնակցում էր այդ խորհրդի նիստերին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց` դեռ պարզ չէ` այս խորհրդի աշխատանքներում կներգրավվի, թե ոչ:

«Սպասեք, տեսնենք…. էս կոռուպցիոն խորհրդում լինելը ինքնանպատակ չի, պետք է տեսնենք` ինչ սկզբունքներով է ձեւավորվելու, դրա առջեւ դրված խնդիրները: Կարող է այս համակարգային փոփոխությունների ֆոնին փոփոխություն կլինի նաեւ այստեղ, սա դեռ պարզ չէ, պետք է հասկանանք ու անցնենք առաջ»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի այս խորհուրդը հիմնվեց 2015 թվականի փետրվարին, անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2015-ի հուլիսի 28-ին, որից մեկ տարի անց Հովիկ Աբրահամյանը ազատվեց վարչապետի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ