News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Բելառուս` Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ