News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Բաքուն պետք է վաղ թե ուշ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Այս մասին հոկտեմբերի 25-ին խորհրդարանում հայտնել է ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, հայկական կողմը կողմ է խաղաղ լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ադրբեջանի նախագահը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է տրվել ինքնավարության կարգավիճակ։ «Բայց նշեմ, որ Ադրբեջանը չէ, որ պետք է անի դա։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքն իրեն կարգավիճակ է տվել հանրաքվեի միջոցով։ Ժամանակ է պետք, որ այդ իրավունքն իրողություն դառնա»,- շեշտել է Շարմազանովը։

Ինքնավարության մասին Ալիեւի հայտարարությունից անմիջապես հետո, ինչպես հիշեցրեց փոխխոսնակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Այդ հանդիպումը ցույց է տալիս, որ համանախագահները ընդունում են՝ վաղ թե ուշ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ու առանց Ղարաբաղի ժողովրդի անհնար է գտնել համապարփակ լուծում»,- նշել է Հայաստանի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը։

Էդուարդ Շարմազանովը նաեւ նկատել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 25-ին ելույթ ունենալով Երեւանում, հայտնել էր ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով «Եզրակացությունը մեկն է․ Ադրբեջանը պետք է վաղ թե ուշ ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները ու ԼՂՀ անկախությունը»,-խորհրդարանի փոխխոսնակը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ