News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Հարթֆորդշիր կոմսության 35-ամյա բնակիչը հարստացել է 300 հազար դոլարով այն բանից հետո, երբ որպես խաղալիք որդուն է տվել մետաղադրամներով քսակները, որոնք ժամանակին պապն էր իրեն նվիրել։ Daily Mail-ի փոխանցմամբ տղամարդը ուշադրություն է դարձրել, որ մետաղադրամներից մեկը ոսկյա է՝  վրան թագուհի Աննայի պրոֆիլն   ու Vigo գրությունը։ Նա որոշել է փորձագետներից հետաքրքրվել, թե դա ինչ ոսկեդրամ է։ Արդյունքը ցնցել է նրան՝ ոսկեդրամը գնահատել են 250 հազար ֆունտ սթերլինգ՝ 306 հազար դոլար։

Ոսկեդրամը աճուրդի է դրվելու նոյեմբերի 16-ին։

Vigo գրությամբ ոսկեդրամները շատ հազվագյուտ են համարվում։ Queen Anne Vigo մետաղադրամը՝ 5 գինեյ անվանական արժեքով, թողարկվել է 1703 թ․ Անգլիայի Թագավորական դրամական պալատի կողմից։ Այն 1702 թ․ ծովամարտում Վիգո ծովախորշում գրավված իսպանական նավից հանված ոսկուց է պատրաստված։  Նշում են, որ նման ընդամենը 20 ոսկեդրամ է թողարկվել, եւ դրանք նույնիսկ այն ժամանակ թանկարժեք էին համարվում։ Ոսկեդրամը 42 գրամ է կշռում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ