News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 Հալեպի շուրջ 10 կիլոմետրանոց գոտում Ռուսաստանի ՌՕՈւ եւ ՕՏՈւ ավիացիայի հարվածների մորատորիումը, որը գործում է հոկտեմբերի 18-ից, երկարաձգվելու է, հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ էլ հումանիտար ընդմիջումներ սահմանել «առաջին իսկ դիմումի» հիման վրա, բայց եթե «հավաստի տեղեկություններ ստանա որ պատրաստ են դուրս բերել հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակչությանը»։

 Ռուդսկոյը նշել է, որ հումանիտար ընդմիջման ընթացքում զինյալները 52 անգամ գնդակոծել են քաղաքի արեւմտյան մասը, ինչի հետեւանքով զոհվել է 14 ու վիրավորվել ավելի քան 50 խաղաղ բնակիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ