News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը ու Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ նախարարները տեսակետներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման մասին, նաեւ Հալեպում հումանիտար իրավիճակը։ «Ռուսական կողմը աընդունելի է անվանել «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչների գործողությունները, որոնք փորձում են արգելափակել արեւելյան Հալեպ հումանիտար մատակարարումները ու խոչընդոտել այնտեղից բժշկական տարհանմանը։ Շեշտել են, որ ՄԱԿ հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները պետք է ավելի վճռական լինել այդ խոչընդոտները վերացնելու հարցում, այդ թվում աշխատեն այն երկրների հետ, որոնք ազդեցություն ունեն զինյալների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լավրովը նորից նշել է որ ԱՄՆ-ն պետք է կատարի «չափավոր» ընդդիմությունը ահաբեկչական խմբավորումներին տարանջատելու իր խոստումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ