News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած Միջերկրական ծովով Եվրոպայի ափեր հասնել ձգտող միգրանտների թիվը զգալիորեն կրճատվել է, բայց այս տարի նման վտանգավոր նավարկության ժամանակ 3740 մարդ է խեղդվել։ Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթինդլերը։

Նա հայտնել է, որ 2016-ին Միջերկրական ծովով եվրոպական ափ է հասել 328 հազար միգրանտ։ Նրանցից 3740-ը խեղդվել է վտանգավոր ճամփորդության ընթացքում։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի Միջերկրական ծովով Եվրոպա էր հասել ավելի քան մեկ միլիոն միգրանտ։

Սթինդլերը շեշտել է, որ Միջերկրական ծովում այս տարի խեղդվածների գրեթե կեսը Հյուսիսային Աֆրիկայից էին, նրանք փորձում էին Իտալիա հասնել։ Ողբերգական դեպքերի մեծ մասը պայմանավորված է նրանով, որ մաքսանենգները օգտագործում են հին ու նման նավարկությունների համար անպիտան նավեր։ Որոշ դժբախտ պատահարներ էլ եղանակային վատ պայմանների պատճառով են տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ