News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հավատացյալ մարդիկ հակված են համարել, որ ծաղիկներն ու քարերը կարող են մտածել, զգալ, գրում է The Independent–ը։ Նրանք հավատում են, որ նման օբյեկտները մարդկային որակներ ունեն։ Ուստի գիտնականները նշում են, որ նման մարդիկ լավ չեն պատկերացնում իրականությունը։

Հելսինկիի համալսարանի գիտնականները վստահ են, որ այդ եզրակացությունը հիմնված են այն բանի վրա, որ աստծուն հավատացող մարդիկ ավելի վատ են պատկերացնում ֆիզիկական եւ կենսաբանական երեւույթները։

Գիտնականները պարզել են, որ որքան շատ են իրենց հետազոտության մասնակիցները հավատում պարոնորմալ երեւույթներին, այնքան ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ կենսաբանության ոլորտում գիտելիքներ ու հմտություններ յուրացնելու նրանց կարողությունը թույլ է։

Գիտնականները նաեւ հայտնել են, որ իրենց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նման մարդիկ չեն ընկալում ֆիզիկական աշխարհն այնպիսին, ինչպես այն կա։ Բացի այդ նման մարդիկ հաճախ գործում են՝ առաջնորդվելով իրենց բնազդներով, այլ ոչ թե վերլուծական մտածելակերպով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ