News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկությունները, թե ինքն առնչություն ունի Մոսկվայում իր նախկին աշխատակից  Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանությանը:

«Իմ հետ խի՞ պտի էդ սպանությունը կապվի»,– այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մոսկվայում իր նախկին աշխատակից  Արմեն Իսրայելյանի սպանությանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այդ սպանության թելերը բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով այն, որ «Ձկնկուլը» եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը ու նրա հետ խնդիրներ է ունեցել, Ալեքսանյանն ասաց. «Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի։ Ես գործըկներներ չեմ ունեցել: Այ ցավդ տանեմ, ես հավես չունեմ»։

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ