News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախարարն  ինձ ասել է, որ իրենք կողմ են «Նաիրիտի» վերագործարկման նախագծին։ Այս մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Սերբիայի եւ ՀՀ կառավարության  միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին օրինագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի ռեպլիկին։

«Տվյալ ոլորտի նախարարն ինձ ասել է, որ իրենց կողմ են։ Եթե նա դա ասել է առանց տեքստը կարդալու, ապա խնդիրն իրենց մեջ է։ Իսկ եթե կառավարությունը հետո փոշմանում է, ապա թող  հստակեցնի իր դիրքորոշումը՝ կողմ է, դեմ է, թե ձեռնպահ»,– ասաց Զոհրաբյանը։

«Ես էլ եմ գտնում, որ իրենց մեջ կլինի»,– արձագանքեց Սահակյանը։

Զոհրաբյանի ելույթից հետո ԱԺ խոսնակը մոռացավ քվեարկության դնել նախագիծը։

«Չենք քվեարկել, Գրիգորի՛չ»,– հուշեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Լավ, նորից կարդամ»,–  ասաց Սահակյանը։

Տպել
Ամենաշատ