News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածուի օգնականուհի Հումա Աբեդինը նախընտրական շտաբի առանցքային դեմքերին գրել է, որ Հիլարի Քլինթոնը «գլխի հետ կապված խնդիրներ ունի»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նամակագրությունը տեղադրվել է Wikileaks կայքում:

Նամակներում նշվում է նախընտրական արշավի մեկ այլ մասնակցի՝ Ջեբ Բուշի կողմից քաղաքական գործողությունների հատուկ հանձնաժողովի օգտագործման, այլ կերպ ասած՝ նրա արշավի ֆինանսավորման մասին: Քլինթոնի շտաբը փորձել է նրա համար տեքստ գրել՝ ֆինանսավորման գաղտնի աղբյուրների դատապարտմամբ:

Երբ դեմոկրատ թեկնածուի օգնականները հարկ եղած ձեւակերպումը գտել են, Աբեդինը գրել է, որ Քլինթոնը չպետք է շեղվի նախապես գրված տեքստից:

«Նա ստիպված կլինի ավելի շատ օգտվել հուշումներից, դեռեւս գլխի հետ կապված խնդիրներ ունի»,- գրել է Քլինթոնի օգնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ