News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում այսօր մինչեւ օրվա վերջ կդադարեն տեղումները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն՝ նշելով, որ այս պահի դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմանում է` բացասական շեղումով:

«Այս ամսում տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս, այս ընթացքում ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը Մեղրիում կայուն ձյան ծածկ չի լինում։ Վաղը ձյունը կհալչի ոչ միայն Մեղրիում, այլեւ՝ մյուս շրջաններում։ Այսօր մինչեւ օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն»,-ասաց նա:

Զարուհի Պետրոսյանը նշեց, որ հոկտեմբերի 27- ին եւ 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրեւի տեսքով, լեռնային շրջաններում` թաց ձյան, եւ որոշ տեղերում՝ ձյան. «Ամենացածր ջերմաստիճանն այսօրվա ցերեկվա ջերմաստիճանն է, եւ մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը 5-6 աստիճանը չի գերազանցի, Երեւանում ձյան տեսքով տեղումներ առայժմ չեն սպասվում։ Վաղը մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի +13 աստիճան, ամսի 28, 29-ին կհասնի +14-ի եւ ամսի 30-31-ին ջերմաստիճանը կլինի 10-11 աստիճանի սահմանում։ Լեռնային շրջաններում առաջիկա գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ»:

Նա նաեւ նշեց, որ վարորդները պետք է զգուշություն պահպանեն, քանի որ ճանապարհներին կլինի մերկասառույց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Մայիսի 9-ին առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ...
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում  ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը...
Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտահարություններ լեռներում
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է...
Եղանակը Հայաստանում
Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․․․
Ամենաշատ