News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայ համայնքը մանկավարժական կադրերի պակաս ունի: Այս մասին Երեւան-Սուխում հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Աբխազիայի հայերի միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Տրապիզոնյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում 27 հայկական դպրոց կա, որոնց դասագրքերով ապահովում է Հայաստանը: Գյուղական բնակավայրերում հայկական դպրոցների թվի կրճատման միտում կա, ինչը պայմանավորված է նաեւ տրանսպորտի հետ կապված խնդիրներով:

«Գլխավոր խնդիրը մանկավարժների պակասն է: Ներկայում ուսուցիչները հիմնականում նախաթոշակային եւ թոշակի տարիքի են»,- նշել է Գալուստ Տրապիզոնյանը:

Այդ խնդիրը փորձում են մասամբ լուծել Աբխազական պետական համասարանում ամբիոնի բացման եւ Հայաստանում վերապատրաստման օգնությամբ, սակայն երիտասարդությունը մանկավարժական գործունեության չի ձգտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ