News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիությունից կառուցողական արձագանք է ակնկալում հարաբերությունների կարգավորման առաջարկին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով չորեքշաբթի Մինսկում տեղի ունեցած միջազգային համաժողովում:

«Մենք Եվրամիությանը վաղուց ենք կոչ արել համատեղ աշխատել միասնական տնտեսական տարածք ստեղծելու ուղղությամբ: Նախկինի պես Եվրահանձնաժողովից կառուցողական արձագանք ենք ակնկալում ԵՏՄ եւ ԵՄ հարաբերությունների կարգավորման առաջարկին: Դեռեւս պատասխան չենք ստացել Բրյուսելում բարձր մակարդակով միջազգային կոնֆերանս անցկացնելու առաջարկին՝ մեր ինտեգրացիոն միավորումների գործունեության համաձայնեցման եւ միակցման նպատակով»,- նշել է փոխնախարարը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է ԵՏՄ-ին «զրպարտելու» չդադարող փորձերի մասին: «Առաջին տարին չէ, որ մենք Եվրասիական տնտեսական միությանը զրպարտելու փորձերի ականատեսն ենք դառնում: Ամենատարածված եւ անհեթեթ մեղադրանքներից մեկն այն է, որ ԵՏՄ-ը Ռուսաստանի զավակն է, Խորհրդային Միության վերածնման նորահայտ տեխնոլոգիա»,- ասել է փոխնախարարը:

«Մինչդեռ ԵՏՄ-ը, որն արդեն երկու տարի հաջողությամբ գործում է, ուղղված է տնտեսական ինտեգրման կոնկրետ խնդիրների լուծմանը»,- նշել է նա:

Նեբենզյան հիշեցրել է, որ ԵՏՄ-ը 15 երկրների հետ առեւտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյակ համաձայնագիր է պատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ