News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սկոլկովոյում «Բաց նորարարություններ» համաժողովի մասնակիցների հետ միասին ստիպված է եղել լքել միջոցառման դահլիճը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Քննարկումների ժամանակ վարողը կոչ է արել «անվտանգության նկատառումներից ելնելով՝ հեռանալ տարածքից»:

Rambler News Service-ի փոխանցմամբ՝ նիստի մասնակիցներին դահլիճից դուրս են բերել Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ: Սրահում այրվածի հոտ է զգացվում: Ծառայության աշխատակցի տեղեկացմամբ՝ սրահի առաստաղի տակ մալուխ է բռնկվել: Հրդեհի ահազանգ չի բարձրացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ