News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայերը քաղաքական բնույթի խնդիրներ չունեն։ Այս մասին ասվել է Երեւան-Սուխում հեռուստակամուրջի ժամանակ։

Համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Մինոսյանի խոսքով՝ Աբխազիայում ապրում է մոտ 42 հազար հայ։ «Բոլոր երկրների նման այստեղ նույնպես խնդիրներ ունեն միայն նրանք, ովքեր աշխատել չեն ուզում։ Աբխազիայի հայերը քաղաքական խնդիրներ չունեն, ինչպես եւ չեն ունեցել այստեղ հայերի բնակության 150 տարիների ընթացքում։ Իսկ կենցաղային խնդիրներ ամենուր կան»,– վստահեցրել է համայնքի ներկայացուցիչը։

Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանի խոսքով՝ հայերը բավականաչափ ինտեգրվել են հանրապետության հասարակական եւ տնտեսական կյանքին։ «Ապրում ենք ծովափնյա քաղաքի սովորական կյանքով»,– նշել է Քոսյանը։

Պատգամավոր Լեւոն Գալուստյանն արձանագրեց, որ հայերը բնիկ բնակչության հետ լիարժեք պետություն են կառուցում։ Ընդ որում նա նշեց, որ Աբխազիայի հայերը հույս ունեն, որ Հայաստանը կճանաչի իրենց հանրապետությունը, եւ հասկանում են դրա հետ կապված խնդիրները։

Նրա խոսքով՝ հայերը ներկայացված են ինչպես օրենսդրական, այնպես էլ գործադիր իշխանությունում։ Խորհրդարանում համայնքը ներկայացնում է 3 պատգամավոր։ Հերթական ընտրությունները կկայանան մարտին, իսկ հիմա քննարկվում է ընտրությունների խառը համակարգի անցնելու հարցը։ Կարծիք կա, որ այդ ամենը կմեծացնի խորհրդարանում հայերի ներգրավվածությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 15–ին համայնքում համագումարի արդյունքում Աբխազիայի հայերի միության նախագահ կընտրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ