News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է դատապարտյալի զբաղվածությունը հենց տեղում լինի. նոր օրենսդրական փաթեթներում դատապարտյալի աշխատանքը կարեւորվում է տարբեր տեսանկյունից, այդ թվում պայմանական վաղակետ ազատման հետ կապված: Այս մասին ԱԺ ամբիոնից «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Ներկայումս որոշակի աշխատատեղեր ինքներս ապահովում ենք ՔԿՀ-ում: Մասնավորապես, դատապարտյալների հիմնադրամն այնտեղ ունի համապատասխան հացաթխման արտադրամասեր, ունենք փայտամշակման արտադրություններ, որտեղ ամբողջությամբ կամ մասնակի աշխատում են դատապարտյալները, կարի արտադրամաս, կրակայրիչների նոր արտադրամաս ենք ստեղծել: «Աբովյան» ՔԿՀ-ում նոր ստեղծել ենք վարսավիրանոց, որտեղ նրանք եւ սովորում են, եւ աշխատատեղ են ապահովում»,-ասաց փոխնախարարը:

Նա, սակայն, խոստովանեց, որ այդ աշխատատեղերի քանակը բավարար չէ. «Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք, ձեռներեցներին ներգրավելով, դատապարտյալներին որպես մատչելի աշխատուժ... նաեւ ինչ-հնարավոր կլինի տեղում կանենք: Բայց դա պիտի լինի տնտեսությանը համահունչ»:

Տպել
Ամենաշատ