News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ուտոպիստական նախագծեր բերելու փոխարեն առաջարկել կոնկրետ լուծում խնդիրներին:

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ նախ եւ առաջ շատ կարեւոր է ապահովել դատապարտյալների տեսակցության իրավունքը:

«Կալանավորներ կան, որոնք Հայաստանում ազգական չունեն եւ խնդրում են, որ հնարավորություն ստեղծվի եւ իրենք կարողանան Skype-ով շփվել իրենց հարազատների հետ, քանի որ կարճաժամկետ կամ երկարաժամկետ տեսակցության իրավունքից չեն կարող օգտվել: Իսկ դուք բերել եք մի ուտոպիստական նախագիծ, որին կողմ ենք քվեարկելու, հետո դնեք դարակում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Կառավարությունն այս նախագծով առաջարկում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց 6 ամիս առաջ: Այս փոփոխությամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց մասնագիտական ուսուցման իրավունքի ու դրա իրացման համար նոր մեխանիզմներ ամրագրել:

«Կալանավորների 30-35 տոկոսը Հայաստանում ոչ մի ազգական չունի: Ինչո՞ւ մի համակարգիչ չեք տեղադրում, որ մարդն օգտվի իր իրավունքից: Եկեք արդյունավետ քայլերի դիմենք»,- ասաց պատգամավորը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հակադարձեց, թե ֆինանսական խնդիրներ կան, իրենք դիմել են Կարմիր խաչին, որպեսզի օգնեն գնելու այդ համակարգչային սարքավորումները: Այս պարզաբանումը ԲՀԿ խմբակցության ղեկավարին զարմացրեց:

«Մենք կարող ենք նույնիսկ հանգանակություն կազմակերպել, մի քանի համակարգիչ ձեռք բերել, իհարկե, անվտանգության խնդիր կա, սակայն նախորդ նախարարի հետ քննարկել ենք, եղել է խոստում, սակայն ոչ մի քայլ չկա»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ