News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ՝ Աբխազիայում Հայաստանի քաղաքացիների հանգիստը բավական թանկարժեք է: Այս մասին հայտարարվել է Երեւան-Սուխում տեսակամրջի ընթացքում:

Աբխազիայի Հայերի միության նախագահի պաշտոնակատար Գալուստ Տրապիզանյանը նշել է, որ այդ հարցով զբաղվում են, սակայն ներկայումս փոխադրամիջոցային ծախսերը բավական մեծ են: «Բայց հարցի լուծումը կախված չէ համայնքներից»,- հստակեցրել է նա: Նրա խոսքով՝ հարցի լուծում կարող էր լինել չարթերային չվերթների բացումը: «Դա ձեռնտու կլիներ եւ՛ մեզ, եւ՛ ձեզ»:,- նշել է նա:

Իր հերթին, խորհրդարանի պատգամավոր Լեւոն Գալուստյանը նշել է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են Աբխազիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների տնտեսական նախագծերի իրագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ